Այսօր Արտեմ Միկոյանի հիշատակի օրն է

Այսօր հայտնի հայ Արտեմ Միկոյանի հիշատակի օրն է․ նա կյանքից հեռացել է 1970ի դեկտեմբերի 9ին՝ Մոսկվայում՝ 65տարեկանում։ Միկոյանը ծնվել է 1905ին՝ Սանահինում՝ Թիֆլիսի նահանգում, որն այդ տարիներին եղել է ռուսաստանյան կայսրության կազմում։ Արտեմը, որի իսկական անունն Անուշավան է, բազմազավակ ընտանիքից էր․ ուներ 2քույր՝ Աստղիկ և Ոսկեհատ, և 2եղբայր՝ Անաստաս և Երվանդ։

Նրա հայրը՝ Հովհաննեսը, աշխատել է Մանեսի պղնձաձուլական գործարանում, մայրը՝ Թալիդան, տնային տնտեսուհի էր։Տաղանդաշատ ապագա ավիակոնստրուկտորը նախնական կրթությունը գյուղի դպրոցում է ստացել, իսկ հոր մահից հետո՝ 1918-ին, մեկնել է Թիֆլիս, որտեղ շարունակել է կրթությունը տեղի հայկական դպրոցում։ 1923ին մեկնել է Դոնի Ռոստով՝ ավագ եղբոր՝ Անաստասի մոտ։ Արտեմը ցերեկներն աշխատում էր, իսկ երեկոյան՝ սովորում։

Մեկ տարի անց մեկնել է Մոսկվա, իսկ 1929ին տեղափոխվել Օրյոլի զի նվորական դպրոց։ 1931ից ուսացել է Ժուկովսկիի անվ․ ռազ մաօդային ակադեմիայում։ 1935ին ուկրաինական Խարկովում պրակտիկայի ընթացքում կառուցել է առաջին ինքնաթիռը՝ «Օկտյաբրյոնոկ»-ը։

 

Հավանաբար չկա մեկը, որև երբևէ չի լսել ՄիԳ-ի՝ Միկոյանի և Գուրևիչի ստեղծած ուղղաթիռի մասին, որը գրանցել է համաշխարհային հիսունհինգ ռեկորդ՝ հայտնի դարձնելով իր նախագծողներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: